Թուրքական բանակը միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սկսել սիրիական Ջարաբլուս քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու նպատակով, փոխանցում է Anadolu-ն:
Գործակալության փոխանցմամբ՝ ռազմական օպերացիան նպատակ ունի Թուրքիայի հետ սահմանակից քաղաքները մաքրել ահաբեկիչներից և պաշտպանել սեփական սահմանները:
Հաղորդվում է նաև, որ օպերացիայի ժամանակ ծանր հրետանի կօգտագործվի:
Ջարաբլուս քաղաքը գնտվում է թուրք-սիրիական սահմանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա: