Ռուսաստան-Հայաստան գազամուղի պայթեցման փորձի գործում իսլամական հետք են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում Ռուսաստան-Հայաստան գազամուղի պայթեցման փորձի մեջ մեղադրվողներից մեկի փաստաբան Մայա Չրելաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գազամուղի պայթեցման փորձի գործի նյութերի մեջ կցված է եղել իր պաշտպանյալի լուսանկարները՝ «Իսլամական պետության» դրոշի ֆոնին:

5 մեղադրյալներից միայն մեկը՝ Բեկա Բեկաուրին, ընդունում է իր մեղքը: Նա այժմ գտնվում է հիվանդանոցում: Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ Բեկաուրին վնասվածք էր ստացել ձերբակալության ժամանակ:

Չրելաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ իր պաշտպանյալը հերքում է իսլամիստների հետ կապը:




Լրահոս