Մահացել է հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մահացել է Հելսինկյան ընկերակցության նախագահ, հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը սոցցանցի իր էջում գրել է. «Գնաց իմ լավ ընկեր Միքայելը Դանիելյանը։ Շատ էր սիրում կյանքը, ով չհասկացավ նրան, հետո կհասկանա, կլինեն, որ չեն էլ հասկանա եւ նրա դեմ պարբերական ֆիզիկական ու մյուս հարձակումները կշարունակեն արդարացնել դեռ երկար ժամանակ։ Միկան կյանքն ապրեց մարդու իրավունքների իր անզիջում ընկալմամբ, աննահանջ կերպով պաշտպանեց ում կարողացավ եւ որքան կարողացավ։ Սիրում էր ծովն ու վիսկի՝ Բուրբոն…»:




Լրահոս