Առողջապահության նախարարությունը 25 միջոցառում կանի մինչեվ տարեվերջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կետ առ կետ քննարկվեցին շահագրգիռ բոլոր կառույցներից ստացված առաջարկների հիման վրա մշակված, առաջնահերթ լուծում պահանջվող միջոցառումները` ուղղված ոլորտում առկա բացթողումների և անառողջ երևույթների դեմ պայքարին, ինչպես նաև ֆինանսական միջոցներն առավել նպատակային ծախսելուն։ Իրավական կարգավորման, կառավարման արդյունավետության բարձրացման, ֆինանսական կարգավորման, կոռուպցիոն ռիսկերի բացահայտման, իրազեկման բարձրացման ուղղությամբ նախանշված մոտ 25 միջոցառումները պետք է իրականացվեն մինչև տարեվերջ։
Դրանք առավել հստակ ու նպաստավոր պայմաններ կապահովեն պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության որակի ապահովման, դրա նկատմամբ վերահսկման գործուն մեխանիզմի ներդրման, պետական միջոցների արդյունավետ և կիրառման թափանցիկության ապահովման համար։ 
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ծրագրային դրույթների կատարման պատասխանատուներից յուրաքանչյուրին հանձնարարականներ տվեց` պահանջելով տեղավորվել սահմանված ժամկետների մեջ։
“Մենք պետք է մինչև բուժհաստատությունների հետ պայմանագրեր կնքելը լիովին հստակեցնենք համագործակցության կանոնները, որպեսզի այս օղակում հնարավորինս բացառենք կամայականություններն ու ստվերային երևույթները”,-ասաց նախարարը։ 
Հավանության արժանացավ համակարգում ֆինանսական միջոցներն առավել նպատակային ծախսելու, ինչպես նաև ոլորտում առկա բացթողումների և անառողջ երևույթների դեմ պայքարի նպատակով անկախ հանձնաժողովի նախնական ցանկը։ Այն համալրելու առաջարկն ընդունվեց։ 
Որոշվեց նախարարի կողմից տրված հանձնարարականների կատարմանն անդրադառնալ հաջորդ շաբաթ։




Լրահոս