Կրակոցներ Էրեբունիում. 34-ամյա Արմենը հիվանդանոցում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Էրեբունիի բաժնում, նոյեմբերի 18-ին հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել 34-ամյա Արմեն Ս.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է Էրեբունիի վարչական տարածքում:
Ըստ բժշկի տեղեկանքի` Արմեն Ս.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննության:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` նոյեմբերի 19-ին, ժամը 21.30-ին, բաժին է ներկայացել  35-ամյա Սամվել Մ.-ն  եւ ներկայացրել իր մոտ ապօրինի պահվող Բելգիական արտադրության “Բրաունինգ” տիպի ատրճանակ` դատարկ պահունակով: Ըստ նրա հայտարարության` նոյեմբերի 18-ին, ժամը 18.00-ին, Արցախի փողոցի թիվ 18 շենքի բակում գտնվող զրուցարանում նշված զենքը գրպանից հանելով` ցանկացել է ցուցադրել ընկերներին, որի ժամանակ ատրճանակից պատահաբար կրակոցներ է արձակել, ինչի հետեւանքով ընկերը` Արմեն Ս.-ն, ստացել է վնասվածք:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Սամվել Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս