
Օգոստոսի 21-ին առավոտյան ժամը 6-ին Բրյանսկում բնակարաններից մեկի պատուհանից հայ երիտասարդ են նետել, փոխանցում է Rusarminfo-ն՝ հղում անելով Բրյանսկի տեղեկատվական գործակալությանը:
Գործակալության տեղեկություններով՝ դեպքից առաջ երիտասարդին ծեծել են: Տուժածը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները: