ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում, հնարավոր է, վերականգնվի խորհրդային «հին ու բարի» ավանդույթներից մեկը, երբ ռուսաց լեզվին տրված էր հատուկ կարգավիճակ: Հանգստյան օրերին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետդումայի` ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստում այդ կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին բարձրացրել է ՀՀ-ում ռուսաց լեզվին կարգավիճակ տալու հարցը: Նա նշել է, թե Հայաստանում ռուսերենը պետք է դառնա եթե ոչ բարձր, ապա առնվազն տեխնիկական կարգավիճակի լեզու, եւ բոլոր փաստաթղթերը, տնտեսական պայմանագրերը պետք է լինեն նաեւ ռուսերենով, եւ այդ դրույթն արդեն ընդունել են Բելառուսն ու Ղազախստանը: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ՄՄ-ին ՀՀ անդամակցությունը հայոց լեզվին սպառնալիք է դառնում: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է: Իսկ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է. «ՀՀ-ում գործավարությունն իրականացվում է հայերեն»: Ու հիմա ցանկացած օտար լեզվի հատուկ կարգավիճակ տալն ինքնըստինքյան կհակասի ՀՀ Սահմանադրությանը: Ի դեպ, նշենք, որ ԵՄ-ն Ասոցացման համաձայնագրի քննարկումների ժամանակ լեզվի հետ կապված նման պահանջ երբեւէ չի ներկայացրել:




Լրահոս