Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Շանթ Հարությունյանին կտեղափոխեն հոգեբուժարան. Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պատրաստվում է այսօր նման որոշում կայացնել: Նշենք, որ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ նոյեմբերի 15-ին նախաքննական մարմինը մեղադրյալ Շանթ Հարությունյանին հոգեբուժական հիվանդանոց տեղափոխելու միջնորդություն հարուցելու մասին որոշում է կայացրել, եւ այն արդեն ներկայացվել է դատարան: Շ. Հարությունյանի հարազատները, սակայն, պնդում են, որ նա հոգեկան խնդիրներ չունի:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ