ԱՄՆ-ն հրաժարվել է Թուրքիային HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր տրամադրել՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: Այս մասին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ Սիրիայում «Եփրատի վահան» անվանմամբ ռազմական գործողություններն ուղղված են թուրքական սահմանին ահաբեկիչներից ազատվելու համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրքական բանակը միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սկսել սիրիական Ջարաբլուս քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու նպատակով: Բացի այդ, հաղորդվում է, որ թուրքական տանկերը ներխուժել են Սիրիա: