
Վերաքննիչ դատարանն այսօր՝ օգոստոսի 24-ին, մերժեց Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը:
Անդրիաս Ղուկասյանն արդեն 24 օր է՝ հացադուլի մեջ է: Նա իր հացադուլի մասին հայտարարել էր դատարանում՝ իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում: