Գեղեցիկ ապրելն արգելված չէ. փաստեր Բիլ Գեյթսի՝ 123 միլիոն դոլար արժողությամբ տան մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի դարձավ, որ Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսի կարողությունը հասել է ռեկորդային՝ 90 միլիարդ դոլարի: Այդպիսով, նա դարձել է պատմության մեջ ամենահարուստ բիզնեսմենը:

Եվ զարմանալի չէ, որ Բիլ Գեյթսն ապրում է նման շքեղ տանը:

Ներկայացնում ենք փաստեր միլիարդատիրոջ՝ 123 միլիոն դոլար արժողությամբ տան մասին.

Տունը զբաղեցնում է ավելի քան 6 հազար քառակուսի մետր: Կառուցման համար ավելի քան 1000 կուբամետր փայտանյութ է անհրաժեշտ եղել: Ավելի քան 300 բանվոր է աշխատել, այդ թվում՝ 100 էլեկտրագործ:

1

Այժմ տունն արժե 123 միլիոն դոլար: Գեյթս այն ձեռք է բերել 1988թ. 2 միլիոն դոլարով:

2

Բարձր տեխնոլոգիական սենսորային համակարգը թույլ է տալիս հյուրերին հետևել սենյակի ջերմաստիճանին և լուսավորությանը:

3

Ջեռուցման ծախսերը կրճատելու համար օգտագործվում է շրջակա բնությունը:

4

Արվեստի գլուխգործոցը կարելի է փոխել մեկ կոճակ սեղմելով: Տան տարբեր անկյուններում տեղակայված 80 հազար դոլար արժողությամբ էկրանները ցույց կտան ցանկացած նկար կամ լուսանկար:

5

Լողավազնում երաժշտական համակարգ է տեղակայված: Լողավազանն առանձին շենքում է տեղակայված, այն 1200 քառ.մ. տարածք է զբաղեցնում:

6

Տան մեջ կա բատուտով և 6-մետրանոց առաստաղով սենյակ: Ինչպես նաև սպորտզալ՝ 762 քառ.մ. տարածքով:

7

8

Տան մեջ 24 լոգասենյակ կա:

9

6 խոհանոց, որոնք տան տարբեր հատվածներում են:

10

Ահռելի գրադարանում կա ձեռագիր, որի համար Գեյթսը ավելի քան 30 միլիոն դոլար է վճարել:

11

Ինչպես նաև կինոթատրոն՝ մինչև 20 մարդու համար:

12

Տունը, որն ապագա կալվածքի վայրում էր գտնվում, ստիպված են եղել տեղափոխել զբոսանավով:

13

14

Ընդհանուր առմամբ, առանձնատան ավտոտնակներում 23 մեքենա կա:

15

Բիլ Գեյսթը սիրելի ծառ ունի, որին հետևում են օրական 24 ժամ: Ասում են, որ Գեյթսը կապվել է 40 տարեկան ծառի հետ: Ծառին հետևում են համակարգիչների օգնությամբ: Եթե այն ջրի կարիք է ունենում, ավտոմատ միանում է ոռոգումը:

16

17

18

Microsoft-ն ամեն տարի աճուրդ է կազմակերպում, որտեղ աշխատակիցները ցուցադրում են իրենց արտադրանքն ու ծառայությունները: Ստացված միջոցները փոխանցվում են ընկերության բարեգործական հիմնադրամին: Puget Sound Business Journal ամսագրի համաձայն՝ Microsoft-ի աշխատակիցներից մեկը 35000 դոլարով տուր է գնել դեպի առանձնատուն:

19




Լրահոս