Արամայիս Գրիգորյանի անգործության հետևանքները. Շաքիի ջրվեժը չի պահպանվում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ օրենսդրության համաձայն՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Շաքիի» ջրվեժը չի պահպանվում` Բնապահպանության նախարարության անգործության հետևանքով․ այս մասին ահազանգում է Civil Voice ՀԿ-ն:

Shaki_Waterfall2

Ըստ կազմակերպության՝ «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊ ընկերությանը պատկանող «Շաքիի» ՓՀԵԿ-ի շահագործման հետևանքով «Շաքի» ջրվեժ բնության հուշարձանն ուղղակի անհետանում է, իսկ Շաքի գետը` «Շաքիի» ջրվեժից մինչև գետաբերան վերածվել է ռիսկային ջրային մարմնի՝ ջրի էկոլոգիական հոսքը չպահպանվելու պատճառով, որն ամրագրված է ՀՀ կառավարության կողմից հաստատված հարավային գետավազանային կառավարման պլանում:

«Առնվազն տարօրինակ և անհասկանալի է այն, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը սկզբում թույլատրում է «Շաքի» ՓՀԷԿ-ի աշխատանքը՝ հաշվի չառնելով հետևանքները, այնուհետև 2016 թվականին նախատեսում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման պայմանների վերանայում, ներառյալ՝ ջրառի ծավալ և ռեժիմ, համապատասխանեցում բնապահպանական պահանջներին: Առավել տարօրինակ է, որ միայն 2017 թվականին է նախատեսում ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիների (հատուկ պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ, սողանքային գոտիներ, ջրաբանական խոցելի տարածքներ) սահմանում»,-նշված է Civil Voice-ի տարած հաղորդագրությունում:

ՀԿ-ն իր կոչ-պահանջն է ուղղում Բնապահպանության նախարարությանը` օր առաջ ապահովել ջրվեժի բնականոն գոյությունը:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս