«Ինձ՝ ՎՊ նախագահի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրելու որոշումը բացառապես ՀՀ նախագահինն է»:
Տիպիկ հայաստանյան պաշտոնյային վայել ծեծված արտահայտություն եւ շաբլոն ու անհետաքրքիր պահելաձեւ. այսինքն՝ ՎՊ նախագահն ուզում է ասել, թե ինքն այդքան էլ չի ցանկացել վերանշանակվել, եւ միայն Սերժ Սարգսյանի որոշմա՞մբ է նորից գամվել իր աթոռին: Դեռ լավ է` չի ասում, որ մի բան էլ իր կամքին հակառակ է նշանակվել: Ախր բոլորս էլ նույն երկրից ենք եւ շատ լավ գիտենք, որ հայաստանյան պաշտոնյաների գերագույն երազանքն ու կյանքի նպատակն իրենց աթոռներին հավերժ սոսնձված լինելն է` անկախ նրանից, թե այդ աթոռներին նստած` գոնե մի օգուտ տալիս են, թե միայն վնաս, ինչպես շատ ՀՀԿ-ականներ: