ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փառք Աստծո, անցել են այն ժամանակները, երբ Հայրիկյանն անկախության առաջնորդն էր, ու մարդիկ պետք է միանային Հայրիկյանին: Փառք Աստծո, ժողովուրդը ազատատենչ ժողովուրդ է,  եւ մենք մնում ենք մեր ժողովրդի հիմնական մասի կողքին»:

Պարույր Հայրիկյան

Անկախության սիմվոլն ու առաջնորդը նույնիսկ ճշմարտացի մտքեր արտահայտելիս չի զլանում հերթական անգամ շեշտել իր անձի կարեւորությունն ու նշանակությունը հայոց պատմության մեջ: Նույնիսկ հանուն արդարության պայքարելով` ռուսական ԿԳԲ-ի կողմից 43 տարի «հալածվող» ԱԻՄ առաջնորդը մինչ օրս չի հրաժարվում այն մտքից, որ երկրագունդն իր շուրջն է պտտվում` չնայած արդեն մտքի առաջընթաց ունի եւ իր փառքի մասին մեկ-մեկ գոնե խոսում է արդեն անցյալ ժամանակով, իսկ ներկայում գիտակցում է, որ ժողովուրդն արդեն ազատատենչ է եւ ազատվել է նաեւ հայրիկյանապաշտությունից:




Լրահոս