«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի մայրը` Տիկին Լաուրան, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր որդու ոտքի երկաթներն արդեն հանել են և հենց դա էր որդու համար ամենաանհանգստացնողը:
«Ծնկի մասը ֆիքսված է, արդեն ի վիճակի է ոտքը շարժելու կամ մարմինը շարժելու: Անշարժ վիճակում գտնվելուց ամեն ցավեր էլ առաջանում են: Մեր կողմից հրավիրված բժշկի մուտքն արգելվել է», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: