
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով միջազգային կոալիցիայի աջակցությամբ Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի հյուսիսային Ջերաբլուս քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ անցկացվող գործողությունը:
Թուրքական տանկերի ու զրահատեխնիկայի մուտքը սահմանամերձ Ջերաբլուս համարվել է Սիրիայի ինքնիշխանության խախտում:
Սիրիական կողմը հիշեցրել է նաև, որ երկրի տարածքում ահաբեկչության դեմ պայքարի որևէ գործողություն իրականացվում է Դամասկոսի իշխանությունների հետ համաձայնեցման դեպքում միայն: