
Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարզիկ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաքննիչ բողոքը։
Հուլիսի 22-ին նիստը հետաձգվել էր՝ հաշվի առնելով նիստին ներկա գտնվելու նրա դիմումը:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդառություն) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):