Արթիկի քաղաքապետին այլ աշխատանք են առաջարկել. կհրաժարվի՞ նա մրցել պատգամավոր Մուշեղ Պետոյանի հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը մշտապես շփումների մեջ է կուսակցության և իր ընտրողների հետ, և շատ հնարավոր է, որ ինքն անցնի այլ պատասխանատու աշխատանքի: Այդուհանդերձ, սպասվող քաղաքապետի ընտրություններին առաջադրվելու ցանկություն Արսեն Աբրահամյանն ունի: ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքապետը հայտնեց, որ ավելի հստակ կարող է պատասխանել, երբ գա առաջադրման ժամանակը:

«Չառաջադրվելու պատճառ չունեմ, բայց եթե առաջանա այդ պատճառը, և եթե հնարավորություն ունենամ օգտակար լինել մարդկանց այլ պաշտոնում, ես պատրաստ եմ ստանձնելու դա»,- նշեց նա:

Այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է թեկնածությունը չառաջադրելու պատճառը մյուս թեկնածուի` պատգամավոր Մուշեղ Պետոյանի առաջադրվելն է, Աբրահամյանը պատասխանեց. «Առաջադրվելու մտադրություն բազմաթիվ մարդիկ են հայտնել: Մեր հարաբերություններն աշխատանքային են, նա իր պատգամավորական աշխատանքն է կատարում, ես` իմ քաղաքապետի»:

Մանրամասները` ArmLur.am-ի  տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս