
Օգոստոսի 24-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը հանդիպում ունեցավ Ինդոնեզիայի հետազոտությունների, տեխնոլոգիայի և բարձրագույն կրթության նախարար Մոհամադ Նասիրի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
Կարևորելով գիտակրթական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ զրուցակիցները մտքեր փոխանակեցին տվյալ բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:
Զրուցակիցները քննարկեցին նաև ուսանողների փոխանակմանը, միջգերատեսչական և միջբուհական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: