
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին ընդունել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությանը՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ:
Քննարկվել են բուհի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը պահանջված է համարել փոխգործակցությունը Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ՝ երախտագիտություն հայտնելով հասատատության անձնակազմին Արցախին մշտապես ցուցաբերվող աջակցության համար:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը: