Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի գործով որոշումը կհրապարակվի վաղը: Այս մասին լրագրողներին ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը. «Դատարանը գնացել է խորհրդակցության և որոշումը կկայացնի վաղը: Կարծում եմ, որ որոշում արդեն կա, և սպասում են միայն կնիքին. սա քաղաքական որոշում է»:
Անդրադառնալով նրա թեկնածության առաջադրմանը` փաստաբանը նշեց, որ Արայիկ Խանդոյանը չի հրաժարվի առաջադրվելու իր մտքից. «Թեկնածությունից Արայիկ Խանդոյանը չի հրաժարվի, գյուղացիները նրան սիրում են և ցանակնում են տեսնել գյուղապետի պաշտոնում»:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել պատանդ վերցնելու և շենք-շինություններ գրավելու հատկանիշներով: