ՀԱՐՑ. Հողի հարկումն ընդհանրապես ի՞նչ սկզբունքով է իրականացվում: Ինչպե՞ս են գնահատվում հողերը հարկման նպատակով:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հողի հարկով հարկման նպատակով ՀՀ կառավարության որոշումներով սահմանվել են.
ա) կադաստրային արժեքներ քաղաքների եւ քաղաքատիպ ավանների ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար ՀՀ կառավարության 1994թ. սեպտեմբերի 28-ի N462 որոշմամբ,
բ) տնամերձ եւ գյուղատնտեսական նշանակության հողերի զուտ եկամուտներ ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 3-ի N237 որոշմամբ,
գ) ՀՀ գյուղական համայնքներում եւ համայնքների վարչական սահմաններից դուրս հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված եւ անօգտագործելի հողերի կադաստրային արժեքներ ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N1101-Ն որոշմամբ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հասարակության որոշ խավերի ներկայացուցիչներ հարկի այս տեսակից 50 տոկոսով ազատված են, բայց հաշվի առնելով մեր բնակչության ներկայիս սոցիալական ծանր վիճակը` ավելի լավ կլիներ, որ այն կա՛մ ընդհանրապես չգործեր, կա՛մ սահմանված լիներ սիմվոլիկ գումար, որը կբխեր քաղաքացիների շահերից: