Հրապարակ. Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քաղաքական շրջանակներում խոսվում է, որ Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառը Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի հայտարարությունն է, թե ՀՅԴ-ն ահաբեկչական կառույց է։ Հիմա Գերմանիայում ստուգում են ՀՅԴ բնույթը։ ԱԳՆ մեր աղբյուրներն ասում են, որ նման բան չկա, Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառն ընդամենը այն է, որ Վահանն անցնում էր “31”-ի գործով, և գերմանացիք ուսումնասիրում են գործի բոլոր հատորները, որից հետո հաստատապես կգա դրական պատասխան, գերմանական կողմը կգտնի, որ այն քաղաքական շարժառիթներով է հարուցվել, ինչը ողջ աշխարհում “ընդունված” ու “հասկանալի” պրակտիկա է՝ տեղեկացրեց մեր զրուցակիցը։ Ի դեպ, զուտ ֆորմալ տեսանկյունից ագրեմանն ամենևին էլ չի ուշանում, այն կարող է վեցից-ութ ամիս տևել”,–գրում է թերթը։ 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս