
Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննում էր «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանին գրավի դիմաց ազատելու հարցը: Քիչ առաջ նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը լրագրողներին ասաց, որ դատարանը որոշում կայացրեց ազատել Խուրշուդյանին 1 միլիոն դրամ գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ Հովսեփ Խուրշուդյանը կալանավորվել էր հուլիսի 30-31-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: