Հրապարակ. ՀՀԿ նիստը հետաձգվել է խնջույքի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է. “ՀՀԿ-ում ուզել են լավ, բայց էլի ստացվել է` ինչպես միշտ: Գործադիր մարմնի նիստը, խիստ հասկանալի ու հույժ կարեւոր պատճառով, երեկ էլի հետաձգվել էր, եւ ոմանք  քյավառցու անեկդոտի հանգույն ասում էին` “ուսումդ խմելուդ կխանգռա, ուսումդ թող”:
Երեկ երկրի մայր կուսակցությունը կրկին հավաքվել էր խնջույքի սեղանների շուրջ՝ մինչեւ հիմա գրեթե գործի չգնացող, դեռ սենյակ չունեցող, բայց ռեստորան ունեցող Լոնդիկի` Արարատի նախկին մարզպետ, ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանի “Ռենեսանսում” տոնելու Արարատի ընտրություններում ՀՀԿ թեկնածուի հաղթանակը: Բնականաբար, ոչ առանց ՀՀԿ ղեկավարի մասնակցության”:
Մանրամասներն այսօրվա համարում




Լրահոս