Armenian text to speach

«Սասնա ծռերի» և իշխանության միջև բանակցությունները շարունակվում են. Գառնիկ Իսագուլյանը մանրամասներ է հայտնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սասնա ծռեր» զինված խմբավորման հուլիսյան գրոհին հաջորդող օրերին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ակտիվորեն ներգրավված էր խմբի անդամների եւ իշխանության միջեւ ընթացող բանակցությունների գործընթացում: Ու պարզվում է` բանակցությունները «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ իշխանության միջեւ դեռ շարունակվում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախկին դաշնակցական, ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը դաշնակցական Արմեն Եղյանի հետ շարունակում է քննարկումները «Սասնա ծռեր» խմբի արդեն կալանավորված անդամների հետ:

Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը. «Ժողովուրդ»-ի այս հարցին Իսագուլյանը պատասխանեց. «Ես համարյա ամեն օր հանդիպում եմ տասնյակ մարդկանց հետ, դա նշանակու՞մ է, որ բանակցություննե՞ր եմ վարում: Ես կարող եմ ասել, որ ոչ մեկի հետ բանակցություններ չեմ վարում, շատ շատերի հետ հանդիպում, զրուցում եմ: Հաճախ հանդիպում եմ Դավիթ Շահնազարյանին, Խաչատուր Քոքոբելյանին, Հրանտ Բագրատյանին, ում որ ճանաչել եմ մեր շարժման սկզբից, բոլոր այդ հանդիպումները, զրույցները չի նշանակում, որ բանակցություններ են»,- պատասխանեց Իսագուլյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս