«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության նախորդ՝ օգոստոսի 18-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր հաշվարկել, թե վերջին երեք տարիներին որքան գումար է հատկացվել՝ ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացված վճիռները կատարելու համար: «Եւ, ընդհանրապես, այս սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա՞, թե՞ ոչ: Հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանն ու Կառավարության աշխատակազմին քննարկել, թե որքան գումար ենք հատկացրել ՄԻԵԴ-ի որոշումների համար 2014-2015 թվականների եւ այս տարվա ութ ամիսների ընթացքում»,- ասել էր ՀՀ վարչապետը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` իրականում այս զայրույթը առավել խորը արմատներ ունի: Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարության ղեկավարին զեկուցվել է՝ սպասվում է, որ 2016 թվականի ավարտին ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ մի շարք վճիռներ է հրապարակելու, եւ այդ հեռանկարն արդեն իսկ մտահոգել է ՀՀ կառավարությանը, քանի որ առանց այդ էլ պետբյուջեում գումար չի մնացել: Որտեղի՞ց տան»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: