Ժողովուրդ. Վարչապետի հերթական սկանդալային հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը։ Բայց բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լինի”,– երեկ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերն է մեջբերում  “Ժողովուրդ” օրաթերթը։
 “Միանգամից նշենք, որ թեեւ վարչապետի տրամադրությունը երեկ շատ բարձր էր, ու կառավարության անդամների հետ շփվում էր “ախպեր ջան”-ով կատակելով, սակայն այս հայտարարությունն արել է ամենայն լրջությամբ։ Իսկ վարչապետի խոսքերը նշանակում են, որ եթե որեւէ մեկը հանկարծ համարձակվի բիզնեսով զբաղվել, ապա կդառնա իշխանությունների հավերժ գերին ու չի կարողանա գլուխն ազատել։ 
Առավել մանրամասն`  այսօրվա համարում




Լրահոս