Ժողովուրդ. Արտառոց գողության դեպք Լոռու մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Ժողովուրդ” օրաթերթը տեղեկացել է, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ջիլիզա գյուղում: Բնակիչները պատմել են, որ Վրաստանի Չանախչի գյուղի բնակիչ 28-ամյա Գագիկ Խաչիկյանն իրենց գյուղի Գոմակ կոչվող տարածքից գողացել է գյուղի բնակիչներից մեկին պատկանող գեներատորն ու էլեկտրական վահանակը: Ուշագրավն այն է, որ Խաչիկյանը գիշերով, առանց թույլտվության Չանախչի գյուղից Ճալակ կոչվող գետակով ապօրինի հատել է հատուկ պահպանվող ՀՀ պետական սահմանն ու Ջիլիզայի բնակչի տան բակից գողացել նշված իրերը՝ նույն ճանապարհով տեղափոխելով հարևան հանրապետություն՝ Վրաստան:




Լրահոս