
Մոսկվայի կենտրոնում չորեքշաբթի օրը բանկում պատանդներ վերցրած հայազգի գործարար Արամ Պետրոսյանը, ով սնանկ է ճանաչվել, առաջին ցուցմունքներն է տվել քննիչների. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչության պետի օգնական Յուլիա Իվանովայի հայտարարությանը:
«Նրա խոսքով՝ նա ընդամենը ցանկացել է ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա»,-ասել է Իվանովան:
ՔԿ-ում հայտնել են նաև, որ քննիչները մտադիր են հասնել մեղադրյալի ձերբակալությանը:
Տղամարդը սպառնացել է պայթեցնել «Սիթիբանկ»-ի բաժանմունքը: Ոստիկանության հետ բանակցությունների ընթացքում նա ազատ է արձակել բոլոր պատանդներին, ապա հանձնվել է: