
Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գրանցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանի թեկնածությունը Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններում:
«Միայնակ գայլ»-ի մրցակիցներն են գործող գյուղապետ, իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Երվանդ Խաչատրյանը, անկուսակցական Նորայր Հակոբյանը:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Հակոբյանը, ինչպես նախապես հայտարարել էր, Խանդոյանի գրանցվելուն պես հանել է թեկնածությունը:
Հավելենք, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին: