«Լուրջ աշխատանքները պետք է շարունակվեն». Վրաստանի վարչապետը` Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցումը կանխելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Պետական անվտանգության ծառայությանն ու դրա ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցումը կանխելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ Պետական անվտանգության ծառայության կողմից ահաբեկչության կանխմանը: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Վախթանգ  Գոմելաուրիին և ողջ թիմին, որը լուրջ աշխատանքներ տարավ և կանխեց լուրջ վտանգը: Կարծում եմ, որ տարածաշրջանում նման բազմաթիվ մարտահրավերների պայմաններում լուրջ աշխատանքները պետք է շարունակվեն»,- ասել է Վրաստանի վարչապետը կառավարության նիստի ժամանակ:




Լրահոս