ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ՌԴ Զինված ուժերում մարտական պատրաստվածության անսպասելի ստուգումներ կանցկացվեն: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Ստուգումներ կանցկացվեն ռազմական երեք՝ Հարավային, Արևմտյան և Կենտրոնական օկրուգներում:
«Այսօր ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի որոշմամբ՝ զինված ուժերում հերթական անսպասելի ստուգումներն են սկսվել: Հարավային, Արևմտյան և Կենտրոնական օկրուգների զորքերը ժամը 7.00-ից (Մոսկվայի ժամանակով) մարտական լիարժեք պատրաստվածության են բերվում»,-հայտարարել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ ստուգումները կանցկացվեն օգոստոսի 25-31-ը: