Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներման արդյունքում Հայաստանի ՔԿՀ-ներից ազատվել է 642 դատապարտյալ: Այս մասին հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը այսօր՝ նոյեմբերի 22-ին կայացած մամուլիս ասուլիսի ժամանակ:
Մասնավորապես, “Աբովյան” ՔԿՀ-ից ազատվել է 18 մարդ՝ կանայք ու անչափահասներ: Բացի այդ, դատարանի որոշմամբ ազատ է արձակվել 125 մարդ, որոնց հանդեպ դատավճիռ է կայացվել, եւս հինգ մարդ ազատվել է քննչական մարմինների որոշմամբ: Ընդ որում, 920 մարդ ազատվել է այլընտրանքային պատիժը կրելուց, այսինքն՝ հասարակական աշխատանքներից ու տուգանքներ վճարելուց:
Կարճվել է 77 մարդու ազատազրկման ժամկետները եւ նրանք շարունակում են կրել իրենց պատիժը:
Ինչ վերաբերում է համաներման կիրառման վերաբերյալ բողոքներին, ապա Առուստամյանի խոսքով՝ բոլոր բողոքները դիտարկվում են: Ընդ որում, նախարարի խորհրդականը հիշեցրել է, որ բողոքները կարող են ներկայացվել ոչ միայն վերադաս ատյաններում, այլեւ դատարանում: Այս պահին վերադաս ատյաններում ներկայացվել է 25-30 բողոք:
Հիշեցնենք, որ համաներման անցկացման մասին ակտը ընդունվել է հոկտեմբերի երեքին եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 25-ը: