
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց փոփոխություն կատարել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդմ` Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ ըստ փոփոխության՝ այսուհետ ինտերնետ շահումով խաղի ոլորտում գործունեություն ծավալելու համար ևս անհրաժեշտ է լիցենզիա ունենալ:
Նախարարը ընդգծեց, որ նպատակն այդ ոլորտում մյուս գործունեություն ծավալողների հետ հավասար պայմաններ ստեղծելն է: Նրա խոսքով` այս փոփոխությամբ ապահովում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը:
Նա առաջարկեց նաև նախագծի ընդունումը համարել անհետաձգելի: Առաջարկը գործադիրն ընդունեց միաձայն և նախագիծն ընդունվեց: