
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այժմ ուսումնասիրում է ազգային վիճակագրական ծառայության՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի վերաբերյալ վերջին հրապարակումները, որի ավատից հետո կներկայացնեն այն պատճառները, որոնք բերել են տնտեսական ակտիվության անկման: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արծվիկ Մինասյանը:
«Մենք առաջիկայում կնայենք, մանրամասն վերուծությունների հիման վրա կներկայացնենք պատճառները: Աննախադեպ արտահայտությունը ոչ միայն տեղին եւ իրական չի, այլև որևէ լավատեսություն ձեր հարցադրման մեջ չկար»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: