Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հայտարարություն է տարածել Հայ Արիական Միաբանությունը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով առաջարկվում է նախագահական կառավարման կարգ, ինչն ավելի նախընտրելի է մեզ համար, քան եղավ ՀՀ սահմանադրական փոփոխությունների դեպքում՝ խորհրդարանական համակարգի անցումով:
Նկատի առնելով ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որին հավանություն է տվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում,պետք է ասել, որ այն ավելի կենտրոնաձիգ համակարգի է տանում պետաքաղաքական համակարգը, քան ՀՀում կայացած սահմանադրական բարեփոխումների դեպքում եղավ:
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները», «Կառավարման համակարգը», «Դատական իշխանությունը», «Տեղական ինքնակառավարումը» եւ «Հանրաքվեն» բաժիններից, որոնցում նախատեսվող բարեփոխումները դեռ լիարժեք ազգային պետական համակարգի անցում համարել չի կարելի, ինչպես ՀՀ սահմանադրական բարեփոխումների դեպքում էր: Ուստի՝ այս հարցերում խորանալու նպատակ չդրվեց մեր կողմից:
Բայց հայեցակարգի «Կառավարման համակարգը» ողջունելի է, այս բաժնում առանձնակի նշվում են ներկայիս կիսանախագահականհամակարգի թերությունները, ինչի մասին Հայ Արիական Միաբանությունըխոսել է ՀՀ կիսանախագահական դեռ գործող համակարգի ժամանակ: Այո, համաձայնել է պետք նախաձեռնողների հետ այն հարցում, որ «կիսանախագահական համակարգին բնորոշ գործադիր իշխանության երկակիությունն իր արտացոլումն է գտել նաեւ ԼՂՀ Սահմանադրությունում»:
Թեեւ ի տարբերություն ՀՀ 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության՝ ԼՂՀ նախագահն «ավելի ուժեղ դիրք ունի կառավարության նկատմամբ, սակայն, կրկին համաձայն ենք նախաձեռնողների ձեւակերպման հետ, որ «դա չի երաշխավորում գործադիր իշխանության միասնականությունն այնպիսի պետության համար, որը փաստորեն ապրում է դրսից իրեն պարտադրված արտակարգ դրության պայմաններում, եւ որտեղ կառավարման համակարգի ճկունությունն ու որոշումների կայացման եւ իրագործման հրատապությունը առանձնակի կարեւորություն են ստանում»:
Կարեւոր է, որ ԼՂՀ նախագահը գործադիր իշխանության միանձնյա ղեկավարն է, չնայած Արցախի պարագայում դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր, որ խորհրդարանական ինչոր ուժեր համագործակցեն այս կամ այն երկրի իշխանությունների հետ՝ նրանց պատվերով, բայց առավել հանգիստ է, երբ ներքին հսկողությունը կենտրոնաձիգ պետության ղեկավարի վրա է սեւեռված միայն, որի սխալի դեպքում միահամուռ ընդվզում կառաջանա, առանց այս կամ այն քաղաքական ուժի միջոցով այս կամ այն օտար երկրի կամքի դրսեւորման:
Ցավոք, Հ-Հում սա կդառնա կիրառելի տարբերակ: Կարեւոր է նաեւ, որ ԼՂՀ նախագահն ընտրվում է համընդհանուր, ուղղակի ընտրություններով եւ Հանրապետության նախագահի ու ԱԺի ընտրություններն անցկացվում են նույն օրը:
Հնարավորինս պահպանված է համարժեքությունը նախագահի եւ Ազգային Ժողովի հարաբերություններում, ԱԺն, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, նաեւ իրավունք ունի անվստահություն հայտնելու Հանրապետության նախագահին եւ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը (գործող նախագահի լիազորությունների ավարտին մնացած ժամանակով) ստանձնում է ԱԺ նախագահը: ԼՂՀ նախագահն էլ իրավունք ունի լուծարելու Ազգային ժողովը, որի դեպքում տեղի են ունենում ԼՂՀ նախագահի եւ ԱԺի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:
Տրամաբանական է, որ Հանրապետության նախագահը նշանակում եւ ազատում է նախարարներին, ունի օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է հաղթահարվել ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդարանն իրավունք ունի ձայների 2/3–ով, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պաշտոնանկ անելու երկրի նախագահին՝ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար: Այն հանգամանքը, որ նույն անձը չի կարող ավելի, քան 2 անգամ անընդմեջ ընտրվել երկրի նախագահ, կարծես ընդունված կարգ է դարձել աշխարհի մակարդակով, սակայն սա վիճարկելի հարց է:
Եթե Արցախն ունենանվիրյալ նախագահ, ով կպաշտպանի երկիրն ու բոլորին, եւ ումկպաշտպանեն նաեւ բոլորը, ապա սա կարող է ոչ նպաստավոր կետդառնալ: Այստեղ գուցե նաեւ ներքին մի համոզմունք կա, որ երբեք նմանճանաչումով գործիչ չի լինի (ինչը երբեք բացառել չի կարելի), բայց այսկետի առկայությունը ավելի շատ միջազգային ասպարեզումբռնատիրական համակարգ ճանաչվելու վտանգից խուսափելու հետեւանքէ: Վիճարկելի է նաեւ այն, որ ԼՂՀ նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները:
Այս տրամաբանությունը բխում է այն փոփոխությունից, որ այդուհետ Ազգային ժողովն ընտրվելու է համամասնական ընտրակարգով: Բայց սա նույնպես վիճարկելի է: Իսկ որպեսզի Արցախն ունենա նվիրյալ նախագահ, ով կպաշտպանի երկիրն ու բոլորին, եւ ում կպաշտպանեն նաեւ բոլորը, հենց այն միտքն է դրված, ինչը նշվեց վերեւում, որ բացի կուսակցական գործունեությունից պետք է զարկ տալ նաեւ անհատական կամ խմբային գործունեությանը: Միայն այս դեպքում կուսակցականացվելուց խուսափող անհատը կամ խումբը, որոնց համար իսկապես կուսակցությունը հայրենիքն ու ազգն են, կկարողանան օգտվել երկրին առավելագույնս ծառայելու հնարավորություն ստանալու իրավունքից: Հայ Արիական Միաբանությունը այս մասին խոսել է նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումների ժամանակ:
Ամեն դեպքում, Հայ Արիական Միաբանությունն աջակից է Արցախը ուժեղ պետություն դարձնելու եւ արցախահայության ապահովությանն ու զարգացմանը նպաստելու բոլոր ձեռնարկումներին եւ պատրաստ է դրան նպաստել նաեւ իր ուժերի ներածին չափով: Բայց մեզ համար Արցախը այլեւս Հայաստանի 12-րդ մարզն է, ինչպես ճանաչել է Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը: Եվ մեկ անգամ եւս կոչ ենք անում Հայաստանի ու Սփյուռքի քաղաքական, հասարակական եւ այլ ուժերին՝ ընդունել նման որոշումներ եւ բոլորով դիմել ՀՀ ու ԼՂՀ իշխանություններին ՀՀ եւ ԼՂՀ վերամիավորումը հաստատելու համար, ինչը կդառնա առաջին ամուր քարը՝ Հայոց միասնական պետությունը Հայկական լեռնաշխարհում վերակերտելու ճանապարհին… Աշխարհի հերթական վերաբաժանման ընթացքն է եւ մենք ազգովի պիտիպատրաստ լինենք ինչպես դիմակայման, այնպես էլ՝ հակահարձակման:
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ