«Ջերմուկ գրուպ»-ը դատի է տվել գործընկերոջը. ո՞վ է «քցել» Աշոտ Արսենյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանին պատկանող ընկերությանը «քցելու» գործով հետախուզում է հայտարարվել «Ֆուդ ինտերնեյշնլ սերվիս» ՍՊԸ-ի նկատմամբ: Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսի 25-ին «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ռոյալ Բեյկերի» ՍՊԸ-ի:

Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ը պահանջում է պատասխանողից հօգուտ իրենց բռնագանձել 85 հազար դրամ: Թե ինչ գործարքի արդյունքում է 85 հազար դրամ պարտք գոյացել, «Ժողովուրդ»-ին պարզել չհաջողվեց: Բայց որ 85 հազար դրամի համար գիգանտ ընկերությունը իր երբեմնի գործընկերոջը դատի է տվել, տպավորիչ է:

Հավանաբար ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի ֆինանսական վիճակն այնքան էլ լավ չէ, որ մնացել է 85 հազար դրամ պարտքի հույսին:




Լրահոս