Իրանի արևմուտքում` Իրաքի հետ սահմանին, տեղի է ունեցել երկրաշարժ:
Երկրաշարժի ուժգնությունը 5.4 մագնիտուդ է եղել: Էպիկենտրոնը գտնվել է Կասրի-Շիրին քաղաքի մերձակայքում: Քաղաքի բնակչությունը 15 հազար մարդ է: Երկրաշարժի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր: Զոհերի և վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում: Երկրաշարժը զգացվել է նաև Բաղդադում: