Մոսկվայի կենտրոնում բանկ գրաված հայազգի գործարար Արամ Պետրոսյանն ընդունել է իր մեղքը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչության պետի օգնական Յուլիա Իվանովայի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ կալանքի մասին որոշում կընդունվի օգոստոսի 26-ին:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ գործարարի մոտ 4 տարի առաջ խնդիրներ են առաջացել բիզնեսի հետ, և նա պարտքեր է կուտակել: Նա սկսել է մշտապես դիմել իշխանություններին, սակայն անպատասխան: «Այդպիսով Պետրոսյանը փորձել է իր վրա ուշադրություն հրավիրել»,-հայտնել են իրավապահ մարմիններում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ գործարարը ցուցմունք է տվել և ներկայացրել կատարվածի մանրամասները: