ՔԿՎ-ն պարզաբանում է Հովհաննես Հարությունյանի պաշտպանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  զանգվածային լրատվության միջոցներով հերթական ապատեղեկատվությունն է տարածվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանի  կողմից իր պաշտպանյալին իբր քարանձավային պայմաններում, առանց որևէ մասնագիտական բուժօգնություն և խնամք ցույց տալու պահման վերաբերյալ:

Հասկանալի է, իհարկե, երիտասարդ փաստաբանի` ցանկացած եղանակով ինքնագովազդվելու և կայանալու ձգտումը, սակայն Քրեակատարողական ծառայությունը ևս մեկ անգամ վստահեցնում է, որ հնչեցվածն ամբողջովին հերյուրանք է և իրականության հետ որևէ աղերս չունի:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի, ոչ էլ «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետներին, և պահանջում են իրենց կողմից առաջարկված բժշկի եզրակացությունը, ու իբր խոչընդոտվել է նրա մուտքը քրեակատարողական հիմնարկ, նշենք հետևյալը:

Հովհաննես Հարությունյանի հարազատների կողմից առաջարկված բժիշկը`Սերոբ Մխչյանը,  երեկ` 24.08.2016թ.,  այցելել է վերոնշյալ կալանավորված անձին, զննել է վերջինիս և համակարծիք եղել թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի, թե «Էրեբունի» ԲԿ-ի վնասվածքաբանների հետ այն հարցի շուրջ, որ Հովհաննես Հարությունյանը պատրաստ կլինի վիրահատության շուրջ 2 շաբաթ հետո:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ փաստաբանի`ստահոդ լուրեր տարածելու միջոցով հանրությանը մոլորեցնելու գործելաոճը արդեն կրում է շարունակական բնույթ, ներկայումս քննարկվում է ՀՀ փաստաբանների պալատ համապատասխան գրություն ուղարկելու հարցը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ




Լրահոս