Հայ-ռուսական գազատարը պայթեցնելու դեպքում ոչ թե Ռուսաստանին են վնասում, այլ իրենք իրենց. վրացագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել էր Սագուրամ գյուղի մոտակայքում Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գազամուղի պայթեցման փորձը:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց  վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ` հասկանալու համար, եթե ահաբեկչությունը հաջողվեր, ի՞նչ  վնասներ կունենար մեր տնտեսությունը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ հետաքննությունը դեռ շարունակվում է, և կան մի քանի տարբեր վարկածներ, նունիսկ տեղեկություններ այն մասին, որ ձերբակալված անձանցից մեկը հայտարարել էր, որ պատրաստվում է պայթեցնել հայ-ռուսական սահմանի վրա որոշակի օբյեկտներ՝ չսիրելով Ռուսաստանին:

«Իմ կարծիքով  այս քայլը զուտ  հակառուսական քաղաքականության մոտեցում է, որը փորձեցին իրականացնել կոնկրետ գործողություններով»,-ասաց նա:

Ըստ փորձագետի՝ բարեբախտաբար շուտ կանխվեց աղետը, քանի որ այն շատ վատ անդրարդարձ կունենար մեր երկրի վրա: Պարզ չէր լինի, թե գազի հոսքը Հայաստան ինչքան ժամանակով կդադարեր: «Սա շատ վատ մտածված քայլ էր, առաջին հերթին իրենց պետության համար: Դրանով ոչ թե Ռուսաստանին են վնասում, այլ իրենք իրինց»,-եզրափակեց վրացագետը:

Հիշեցնենք, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ «օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին ահաբեկչություն իրականացնելու նպատակով զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերման և պահպանման գործով  Վրաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել»:




Լրահոս