Գեորգի Հաջին չի կարող գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական կայքում նշում է, որ ռումինացի մարզիչ Գեորգի Հաջին չի կարող գլխավորել ֆուտոբլի Հայաստանի ազգային հավաքականը:
ՀՖՖ-ն հայտարարում է նաեւ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որեւէ անհատի՝ ոչ Հայաստանում, ոչ արտերկրում, չի լիազորել ՀՖՖ անունից մարզիչ գտնել Հայաստանի ազգային հավաքականի համար, բանակցել մարզիչների հետ։
“ՀՖՖ-ն ունի համապատասխան պրոֆեսիոնալ ենթակառուցվածքներ, պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք էլ միմիայն իրավասու են զբաղվել Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի ընտրության եւ թեկնածությունների ներկայացման խնդիրներով, ինչը եւ անում են”,- նշվում է ՀՖՖ կայքում:




Լրահոս