«ՎՏԲ»-ի տնօրեն Անդրեյ Կոստինը Financial Times պարբերականի հարցազրույցում անօգուտ է համարել «Պանամական փաստաթղթերի» բացահայտումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օֆշորները գտնելու փորձերը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Դուք երբեք չեք բռնացնի Պուտինին: Նա չունի ո՛չ մեքենա, ո՛չ գումարներ: Նա համեստ կյանքով է ապրում, քանի որ ողջ աշխարհը ճանաչում է նրան: Մարդիկ, ովքեր փորձում են գտնել Պուտինի հաշիվները, ապա կարող են ողջ կյանքը փնտրտուքների մեջ անցկացնել, սակայն երբեք չեն գտնի»,-ասել է Կոստինը:
Մեկնաբանելով իր բանկի գործունեությունը՝ Կոստինը նշել է, որ «ՎՏԲ»-ն երբեք քաղաքականությունը սեփական բիզնես շահերից վեր չի դասի:
«Երբեմն մենք ոչ ճիշտ բիզնես որոշումներ ենք կայացնում, երբեմն լրացուցիչ վարկեր ենք տրամադրում: Դա բիզնես է: Մենք ռիսկի ենք դիմում: Սակայն եթե որևէ մեկն ինձ ինչ-որ անօրինական գործողության մեջ է մեղադրում, ապա թող փաստաթղթեր ներկայացնի ինձ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին OCCRP-ը (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) հրապարակեց օֆշորային գործարքների մեջ համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների, մարզիկների և մշակույթի գործիչների ներգրավվածության մասին հետաքննությունը, որում հիշատկավում էր ՌԴ նախագահի և նրա շրջապատի ներկայացուցիչների՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի, Իսլանդիայի վարչապետ Սիգմյունդյուր Գյունլեյգսոնի, Ջեկի Չանի, Լեոնել Մեսսիի և այլոց անունները: