Վերջին շրջանում Թուքիայում զարգացող իրադարձությունները հայտնվել են համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Այժմ էլ Թուրքիայում խոսվում է ԵՏՄ-ին միանալու հավանական ծրագրերի մասին:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Երբ թուրքական զորքերը ներխուժեցին Սիրիայի տարածք, Ռուսաստանն ուղղակիորեն չէր կարող տեղյակ չլինել և առնվազն դեմ չլինել դրան: Թուրքիան նոր էր սկսել իր հարաբերությունները բարելավվել Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը շատ մեծ ազդեցություն ունի իր վրա»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Թուրքիան առանց Ռուսաստանին տեղյակ պահելու, եթե իր զորքերով մտներ Սիրիայի տարածք, ապա բնական է, որ կարող էր ավելի խստորեն լարվել թուրք-ռուսական հարաբերությունները, ինչին Թուրքիան չէր գնա:
«Եթե չասենք Ռուսաստանի համաձայնությամբ է տեղի ունեցել, սակայն կարող ենք ասել, որ դրա մասին Ռուսաստանը տեղյակ է եղել և համոզված եմ չի բողոքարկել դրա դեմ, որովհետև թուրքական զորքերը պայքարում են ոչ թե սիրիական բանակի դեմ, այլ քրդական զորամիավորումների դեմ»,-նկատեց նա:
Արմեն Բադալյանը հավելեց, որ արտաքինից թվում է, որ սա ագրեսիա է, բայց ներքինից ձեռք է տալիս և՛ Թուրքիային, և՛ Ռուսաստանին , և՛ Սիրիային:
«Սա էլ ավելի է ուժեղացնում Ռուսաստան-Թուրքիա համագործակցությունը»,-եզրափակեց նա:
Լիդա Եղիազարյան