Մոսկվայի «Սիթիբանկ»-ը գրաված հայազգի գործարարը Պուտինին խնդրում է իր փաստաբանը դառնալ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մոսկվայի «Սիթիբանկ»-ը գրաված հայազգի գործարար Արամ Պետրոսյանը տեսանյութ է տարածել, որում դիմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Իր տեսաուղերձը նա անվանել է «Սնանկությունը հիվանդություն է»:

Նա հրապարակայնորեն ՌԴ նախագահին խնդրել է իր փաստաբանը դառնալ:

Պետրոսյանը տեսաուղերձում բողոքում է պաշտոնյաներից, ոստիկաններից, իր խոսքն ավարտում է կրկին դիմելով Պուտինին:

«Եթե ես ողջ մնամ, պարզապես մարդկայնորեն խնդրում եմ. եղեք իմ փաստաբանը»,-ասում է սնանկացած գործարարը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Պետրոսյանն ընդունել է իր մեղքը:




Լրահոս