ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ սուրճի, կակաոյի, կաթի, շաքարավազի գնումներն անում է ՀՀ պետական բյուջեի հաշվին: Ճիշտ է, այդ ամենի վրա ահռելի գումարներ չեն ծախսվում. մի անգամ՝ 40 հազար, մի անգամ՝ 25 հազար, մեկ այլ անգամ` 49 հազար դրամ եւ այսպես շարունակ: Սակայն այն հանգամանքը, որ այս նախարարությունում նույնիսկ նման ծախսերն են հոգում ՀՀ քաղաքացիներիս գրպանից, ցույց է տալիս, որ իշխանություններն ուղղակի ժողովրդի հաշվին են ապրում: Մի փաստ, որը, մեղմ ասած, մտահոգությունների տեղիք է տալիս: Առավել եւս, երբ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այդ գնումները կատարում են ոչ թե սովորական, այլ թանկ, բրենդային խանութներից, ինչպես, օրինակ, «Կոֆեթրեյդ» ՍՊԸ-ից:




Լրահոս