«Մանչեսթեր Յունայթեդ»-ը քննարկում է գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերից անվճար բաժանվելու տարբերակը:
Անգլիայի 20-ակի չեմպիոնը նման որոշում է կայացրել 32-ամյա ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով: Շվայնշտայգերը շաբաթական ստանում է 140 հազար ֆունտ ստեռլինգ և մնացած 2 տարում ակումբը նրան պետք է վճարի մոտ 15 միլիոն ֆունտ աշխատավարձ:
Վերջերս Շվայնշտայգերը հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լինելու է իր վերջին ակումբը Եվրոպայում: