ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանի կինը` Ռուզաննա Սեդրակյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր ամուսնուն դատապարտելու որոշումը, ասաց, որ դա քաղաքական պատվեր էր՝ ուղղորդված Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից. «Ես չեմ կարծում՝ մեկը կլինի այսօր, ում ասեք իշխանություն, ինքը հասկանա մեկ այլ կուսակցություն: Իհարկե, Հանրապետական կուսակցությունն է: Պա՞րզ  չէ, որ սա իշխանությունների ձեռագիրն է, ես կասկածներ չունեմ»: Անդրադառնալով ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքին՝ էպոսագետի կինը նշեց, թե ոչ մի սպասելիք չունի, որ արդարություն կհաստատվի: Նրանք մտադիր են դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան:




Լրահոս