Դոլարի, եվրոյի և ֆունտի փոխարժեքներն աճել են. ԿԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 25-ին կազմել է 474.68 դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.34 դրամով:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.15 դրամ՝ աճելով 1.09 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 628.00 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 0.83 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 25-ին կազմել է 7.32 դրամ` նախորդ օրվա միջին փոխարժեքը մնացել է անփոփոխ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 287.52 դրամ, ոսկի՝ 20,255.58 դրամ, պլատին` 16,634.83 դրամ։




Լրահոս